Ամստերդամի օդանավակայանը բոլոր չվերթերը չեղարկել է ձնաբքի պատճառով

17:12   18 Հունվար 2018    145

Ամստերդամի Սհիփոլ օդանավակայան բոլոր չվերթերը չեղարկել է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով։

«Նկատի առնելով վատ եղանակային պայմանները՝ ամբողջ օդային երթեւեկությունը դադարեցված է մինչեւ նոր կարգադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում օդանավակայանի պաշտոնական օգտահաշվում:

Նիդեռլանդների օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացում է տարածել ձնահողմի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակի վերաբերյալ: Ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող է հասնել ժամում 140 կիլոմետրի:

Նիդեռլանդներում գնացքների երթեւեկությունը նույնպես իրականացվում է ընդհատումներով: Նիդեռլանդները Եվրոպայի միակ երկիրը չէ, որտեղ մոլեգնել է ձնաբուքը: AP գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արեւմտյան եւ հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ իրենց տներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները