Թրամփի մասին սկանդալային գրքի հեղինակը հեռուստատեսությամբ դրա...

18:54   18 Հունվար 2018    225

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Hollywood Reporter»-ին, Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ կատաղություն. Սպիտակ տան ներսում» սկանդալային գիրքը կէկրանացվի հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

Գործարքի արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում:

Նրա տվյալներով՝ Endeavor Content-ը ձեռք է բերել գրքի էկրանավորման իրավունքը, որը մտադիր են սերիալի վերածել:

«Կրակ եւ կատաղություն. Սպիտակ տան ներսում» գիրքն արդեն վաճառվում է աշխարհի 32 երկրներում:

Ըստ Bloomberg-ի՝ Վուլֆը գրքի վաճառքից արդեն ստացել է ավելի քան 1 միլիոն դոլար եւ մեծ պահանջարկի դեպքում կարող է 7,4 միլիոն դոլար ստանալ:

Գրքի լույս տեսնելուց հետո երկու օրվա ընթացքում վաճառվել է 29 հազար օրինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները