Թրամփը երկարաձգել է ահաբեկիչների դեմ պատժամիջոցների ռեժիմը

19:25   18 Հունվար 2018    246

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է ահաբեկիչների դեմ պատժամիջոցների ռեժիմը, որոնք խաթարում են Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ահաբեկչական գործողությունները շարունակում են սպառնալ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին եւ արտակարգ սպառնալիք են հանդիսանում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ ԱՄՆ տնտեսության համար», - ասել է Թրամփը:

1995-ի հունվարի 23-ին այն ժամանակ նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրել էր գործադիր հրաման, որն ուղղված էրԱՄՆ քաղաքացիների դրամական միջոցների հոսքը Մերձավոր Արեւելքում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կազմակերպություններին դադարեցնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մերձավոր-Արեւելք  


Վերնագիրի այլ պիտակները