Google-ը սկսնակ ՏՏ մասնագետների համար դասընթաց է սկսում

19:58   18 Հունվար 2018    168

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google տեխնոլոգիական ընկերությունը Coursera կրթական պլատֆորմի հետ սկսնակ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կրթական օնլայն ծրագրի մեկնարկի մասին է հայտարարել:

Google-ի IT Support Professional Certificate ծրագիրը ենթադրում է տեխնիկական աջակցության հիմքի, համակարգային ադմինիստրացիայի, օպերացիոն համակարգերի եւ համակարգչային ցանցերի հետ աշխատանքի սկզբունքների, կիբերանվտանգության ուսուցանում:

Դասընթացի տեւողությունը 8-10 ամիս է: Դասընթացին կարող է աշխարհի տարբեր երկրներից 10 հազար մարդ մասնակցել, այդ թվում նրանք, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չունեն մասնագիտական կրթություն եւ փորձառություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները