Օբաման կվերադառնա քաղաքականություն

17:43   18 Հունվար 2018    237

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, 2018 թվականին քաղաքականություն վերադառնա:

Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին ղեկավարին մոտ աղբյուրներին:

«Սպիտակ տնից Օբամայի հեռանալուց հետո այս ամբողջ տարվա ընթացքում նա շատ զբաղված էր: Ըստ որում՝ մեծ մասամբ աշխատել է հանրությանը չհայտնվել»,- հայտնում է պարբերականը:

Բացառված չէ, որ այս տարվա ընթացքում Օբաման ակտիվորեն կմասնակցի երկրի քաղաքական կյանքին, որպեսզի Դեմոկրատական կուսակցությանն օգնի վերադարձնել իր հանրաճանաչությունը:

2017 թվականի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահը ճանապարհորդել է աշխարհում, երբեմն մասնակցել է տարբեր միջոցառումների: Ելույթ ունենալիս նա աշխատել է չհիշատակել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ միայն դժգոհելով, որ «ներկայումս ԱՄՆ-ում արտասովոր ժամանակներ են սկսվել»: Ըստ որում՝ նա քննադատել է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու եւ իր ներդրած առողջապահական ծրագիրը փակելու ԱՄՆ նախագահի որոշումը:

Պարբերականը նշում է, որ հրաժարականից հետո մեկ տարում Օբաման ամերիկացիների շրջանում միայն ավելի հանրահայտ է դարձել, նրա վարկանիշը 60 տոկոս է կազմում, մինչդեռ Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է ԱՄՆ քաղաքացիների աջակցությունը: Դեռեւս Սպիտակ տնից հեռանալիս Օբաման ակնարկել էր, որ չի պատրաստվում քաղաքականությանն ամբողջությամբ հրաժեշտ տալ:

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի են ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները