Չիլիում Հռոմի պապն օգնել է ձիուց ընկած ոստիկանության աշխատակցուհուն

09:02   19 Հունվար 2018    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնեցրել է իր «պապամոբիլը» չիլիական Իկիկե քաղաքով անցնելու ժամանակ, երբ ձին, որի կողքով նա անցել է, վախից ցած է գցել իր վրա նստած կին-ոստիկանին։

Ֆրանցիսկոս պապը դուրս է եկել իր տրանսպորտային միջոցից և մի քանի րոպե տուժածի հետ մայթին սպասել շտապօգնությանը՝ ժամանակ առ ժամանակ զրուցելով նրա հետ։

Իշխանությունների հաղորդմամբ՝ կինը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի   Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները