Մեքսիկան կտրականապես հրաժարվելու մասին է հայտարարել

09:10   19 Հունվար 2018    264

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Մեքսիկայի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար վճարելուց կտրականապես հրաժարվելու մասին:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Լատինական Ամերիկայի երկրի արտաքին գործերի նախարարության կողմից:

«Մեր երկիրը ոչ մի դեպքում չի վճարելու պատի կամ ֆիզիկական խոչընդոտի համար, որը կարող է ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվել», -նշել է ԱԳՆ-ն:

Այն նաեւ ընդգծել է, որ Մեխիկոն չի քննարկելու Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը (NAFTA) կամ ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունների ցանկացած այլ ասպեկտներ «սոցիալական ցանցերի կամ լրատվամիջոցների միջոցով»:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին նախօրեին հայտնել է Fox News-ին, որ ԱՄՆ-ն դեռեւս մտադիր է գումարներ ստանալ Մեքսիկայից սահմանի պատի կառուցման համար, սակայն «ոչ անմիջապես կառավարությունից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները