Բրիտանիան Brexit-ից հետո էլ բարեկամների եւ դաշնակիցների համար հուսալի գործընկեր կմնա

09:22   19 Հունվար 2018    362

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո էլ հուսալի գործընկեր կմնա այն երկրների համար, որոնք նրա դաշնակիցներն են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Ասուլիսը տեղի է ունեցել անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Թագավորություն Մակրոնի առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

«Այս բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողովը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ից: Մենք այժմ եւ հետագայում էլ շարունակելու ենք հուսալի գործընկեր լինել մեր դաշնակիցների եւ բարեկամների համար եւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ խորը եւ ամուր հարաբերությունները համապատասխանում են մեր փոխադարձ շահերին », - ասել է Մեյը:

Մեյի խոսքով՝ ինքը եւ Մակրոնը համաձայնել են, որ լավ բրիտանա-ֆրանսիական հարաբերությունները կարեւոր են ոչ միայն այս երկու երկրների համար, այլեւ եվրոպական անվտանգության ապահովման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները