Հռոմի պապն ժամանել է Պերո

10:49   19 Հունվար 2018    188

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան այցով ժամանել է Պերու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Peru21 պորտալը: Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկին:

Հունվարի 19-ին քահանայապետը կայցելի Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում կանցկացնի Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ հանդիպելու երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Կուչինսկու հետ: Հունվարի 21-ին Հռոմի պապը պատարագ կմատուցի Լիմայում, որից հետո կուղեւորվի Վատիկան: Քահանայապետը Պերու էժամանել Չիլի եռօրյա այցի ավարտից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկո   Պերո  


Վերնագիրի այլ պիտակները