Բրիտանացիներն անհանգստացած են արքայազն Ուիլյամի առողջությամբ

11:06   19 Հունվար 2018    382

Բրիտանացիներն անհանգստացած են արքայազն Ուիլյամի առողջությամբ։ Պատճառ է հանդիսացել Քեմբրիջի դքսի նոր սանրվածքը։

Հունվարի 18-ին Ուիլյամն այցելել է Evelina London հիվանդանոց։ Լրագրողների ուշադրությունը գրավել են փոփոխություններն արքայազնի արտաքինում՝ հանրության մեջ նրա վերջին երևալուց հետո։ Թագաժառանգի մազերը զգալի նոսրացել են։ Նա նաև նիհարել է։

Վերջին անգամ նա հանրությանը երևացել էր հունվարի 10-ին՝ կնոջ հետ, ով հղի է երրորդ երեխայով։ Այդ ժամանակ նման փոփոխություններ չէին նկատվել։

Որոշ լրագրողներ նշում են, որ որևէ լուրջ փոփոխություն չկա, թվացյալ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել լուսավորությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուիլյամ  


Վերնագիրի այլ պիտակները