Ներկայացուցիչների պալատը համաձայնեց ֆինանսավորել կառավարությանը

11:23   19 Հունվար 2018    202

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:

Դա վարչակազմին թույլ կտա շարունակել աշխատանքը, սակայն «Սենատում փաստաթուղթն անցկացնելու հեռանկարները կասկածելի են»: Օրինագծով նախատեսված է, որ կառավարությունը կաշխատի մինչեւ փետրվարի 16-ը: Եթե այն ընդունված չլիներ, ապա բոլոր ֆեդերալ գերատեսչությունները պետք է աշխատակիցներին արձակուրդ ուղարկեին հունվարի 20-ից, քանի որ գործող օրենքի ժամկետը լրանում է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները