Ստոկհոլմում երկու մարդ է տուժել դանակի հարվածներից

12:05   19 Հունվար 2018    123

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ Ստոկհոլմի կենտրոնում դանակի հարվածներից տուժել է երկու մարդ:

Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է հինգշաբթի երեկոյան: Թե ինչ է տեղ ունեցել, դեռ հայտնի չէ: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրից փախուստի է դիմել երկու անհայտ անձ:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է մեկ կասկածյալ, մի քանի մարդ հարցաքննության է բերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոկհոլմ   Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները