Թրամփը սենյակից վռնդել է CNN-ի առաջատար լրագրողին. VIDEO

12:42   19 Հունվար 2018    261

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև սենյակից դուրս է հանել CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Al Arabiya»-ին, միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:

Հրապարակված տեսանյութում լսվում է, որ Ակոստան առնվազն 3 անգամ «պարո՛ն նախագահ» ասելով դիմում է Թրամփին, մինչև որ վերջինս նրան ուշադրություն է դարձնում:

«Պարո՛ն նախագահ, Դուք ասե՞լ եք, որ ուզում եք ավելի շատ մարդկանց ընդունել Նորվեգիայից»,-հարցրել է CNN-ի թղթակիցը, ինչին ի պատասխան 71-ամյա ղեկավարն ասել է՝ «Ես ուզում եմ, որ մարդիկ ամեն տեղից, ամեն տեղից էլ գան: Շնորհակալություն»:

«Կովկասյա՞ն, թե՞ «սպիտակ» երկրներից, պարո՛ն: Դուք ուզո՞ւմ եք, որ աշխարհի մյուս մասերից այլ մաշկի գույն ունեցող մարդիկ գան»,-շտապել է նոր հարց հղել լրագրողը:

Դրանից հետո Թրամփը ցուցամատը պարզել է Ակոստայի ուղղությամբ ու ասել՝ «Դո՛ւրս այստեղից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ «աշխարհի կեղտոտ խորշերից ներգաղթյալներ ընդունելու փոխարեն՝ կցանկանար, որ ԱՄՆ գային նորվեգացիները»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները