Ուկրաինայում ոսկու խոշոր հանքավայր են հայտնաբերել

13:58   19 Հունվար 2018    424

Ռախովսկի նահանգի Զակարպատսկի շրջանում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ուկրաինայի երկրաբանության եւ ընդերքի պետական ծառայության կայքում: Նշվում է, որ հանքավայրը պարունակում է 2.4 տոննա ոսկու պաշարներ:

«Այս արդյունքները հաստատում են Ռախովսկիի նահանգի ընդերքի երկրաբանական հետագա հետազոտական աշխատանքների հեռանկարայնությունը»,-նշել են գերատեսչությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները