ICE-ն կրիպտոարժույթների գների վերահսկման ծառայություն է ստեղծում

13:48   19 Հունվար 2018    378

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «komersant.ru»-ին, Intercontinental Exchange-ը (ICE) Blockstream ստարտափի հետ համագործակցության մասին է հայտարարել, որի շրջանակներում բոլոր հիմնական կրիպտոարժույթների գների տատանման, ինչպես նաեւ դրանցով գործարքների աստիճանի վերահսկման գործիք կստեղծվի:

Տվյալները կհավաքվեն աշխարհի ավելի քան 15 կրիպտոարժույթային բորսաներից:

«Հաշվի առնելով կրիպտոարժույթների եւ բորսաների մեծ քանակությունը եւ նրանց գնային տաբերությունները, շատ կարեւոր է ներդրողների համար գնանշամն վերաբերյալ համապարփակ տեղեկատվության աղբյուր տրամադրել»,— ասել է ICE-ի տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար Լին Մարտինը:

Այսպիսո ICE-ն դառնում է ամերիկյան խոշոր բորսաներից երրորդը, որը սկսել է աշխատել կրիպտոարժույթների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ICE  


Վերնագիրի այլ պիտակները