Քենոնը կհամալրի Facebook-ի տնօրենների խորհուրդը

22:57   03 Փետրվար 2018    540

American Express ֆինանսական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քենեթ Շենոն, ով շուտով կհեռանա իր պաշտոնից, Facebook-ի տնօրենների խորհրդում կհայտնվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Ուրախ եմ հայտնել, որ Քենեթ Շենոն, ով հեռանում է American Express ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից, Facebook-ի տնօրենների խորհրդին կմիանա», - նշել է նա:

«Նա յուրօրինակ փորձ ունի այն ոլորտներում, որտեղ Facebook-ը սովորելու բան ունի՝ հաճախորդների սպասարկում, ուղիղ առեւտուր եւ բրենդի կառուցում, որին պետք է վստահել», - կարծում է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները