Փոթորիկ` Եվրոպայում. զոհերի թիվը հասել է 10-ի

14:57   19 Հունվար 2018    368

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Эхо Москвы»-ին, տասը մարդ է մահացել արևմտաեվրոպական երկրներում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Հայտնի է, որ մահացած քաղաքացիներից 2-ը հրշեջ-փրկարարներ են, որոնք աշխատելիս են եղել փոթորկի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչի ընթացքում էլ նրանց վրա հսկա ծառեր են ընկել ու ճզմել հրշեջներին:

Բացի այդ, գերմանացի օդերևութաբաններն արդեն զգուշացրել են, որ տեղ-տեղ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 44 մետրի:

Գերմանական Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը լիովին դադարեցրել է երկրի տարածքում գնացքների երթևեկությունը՝ երկրում գրանցված փոթորկի պատճառով:

Բազմաթիվ վայրերում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:
Հայտնի է նաև, որ եղանակային պայմանների պատճառով Ամստերդամի Սխինփհոլ օդանավակայանը ստիպված է եղել ամբողջովին դադարեցնել աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոթորիկ  


Վերնագիրի այլ պիտակները