Կիմ Չեն Ընը ձգտելու է ազգի բոլոր խնդիրները լուծել միայն կորեացիների ուժերով

15:03   19 Հունվար 2018    514

ԿԺԴՀ-ի գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընը հանդես է եկել կորեացիների՝ որպես ազգի բոլոր խնդիրները բացառապես Կորեական թերակղզու հյուսիսային եւ հարավային մասերի բնակիչների համատեղ ջանքերով լուծելու օգտին՝ առանց միջնորդության եւ արտաքին որեւէ ուժի միջամտության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: «Մենք ապագայում էլ բարձր ենք պահելու ազգային ինքնուրույնության դրոշը եւ բոլոր խնդիրները լուծելու ենք մեր ժողովրդի ուժերով»,-հայտարարել է պետության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Փենյանը ձգտելու է կորեացիների համախմբմանը՝ կասեցնելով բոլոր նրանց փորձերը, ովքեր հանդես են գալիս միասնական Կորեայի կազմավորման դեմ: «Մենք պետք է գլխավորենք ազգային միավորման նոր պատմական գործընթացները»,-ընդգծել է Կիմ Չեն Ընը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները