ՌԴ Պետդուման հավանություն է տվել Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքի դուրսգրմանը

15:09   19 Հունվար 2018    391

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանին Ղրղզստանի պարտքի մնացորդ 240 մլն դոլարի դուրսգրման վավերացման մասին օրենքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացվում է Պետդումայի տվյալների բազայում:

Անցյալ տարի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ղրղզստանի ֆինանսների նախարարները Բիշքեկի բոլոր պարտքերի դուրսգրման մասին արձանագրություններ են փոխանակել:

Հետագայում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պարզաբանել էր, որ Ղրղզստանի պարտքի դուրսգրումն ուղղված է երկրների հարաբերությունների զարգացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները