Պորոշենկոյի ամանորյա հանգիստը Մալդիվներում 500 000 դոլար է արժեցել

15:20   19 Հունվար 2018    281

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Украинская правда»-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի մեկից ութը հանգստացել է Մալդիվյան կղզիներում:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` Պորոշենկոն 7 այլ ուղևորների հետ միասին ուղևորվել է հանգստի մասնավոր «Falcon 7X» ինքնաթիռով և կանգնել է 5-աստղանի «Cheval Blanc» հյուրանոցում:

Նրանց տվյալներով` ուկրաինացի նախագահի հանգիստն արժեցել է 500 000 դոլար կամ 14 միլիոն գրվեն: Համապատասխան հարցումից հետո նախագահի քարտուղարությունը խոստովանել է, որ նախագահը հանգստացել է Մալդիվներում և հավատացրել է, որ պետության ղեկավարը կհայտարարագրի ուղևորության գումարը:

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Տիֆանի Թրամփի հանգստի մասին, որն արժեցել էր 22 000 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները