ԱՄՆ-ի վարկանիշը Թրամփի ժամանակ ռեկորդային ցածր մակարդակի է իջել

18:55   19 Հունվար 2018    203

Նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության ժամանակ Միացյալ Նահանգների դերի հավանության վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է իջել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Gallup սոցիոլոգիական ծառայությունը:

Ուսումնասիրության շրջանակներում ԱՄՆ-ից բացի նաեւ Գերմանիան եւ Չինաստանն են գնահատվել:

Ըստ Gallup-ի հարցման՝ գործող նախագահի ժամանակ երկրի հավանության աստիճանը 30 տոկոս է: Բարաք Օբամայի ժամանակ այդ ցուցանիշը 48 տոկոս էր:

Մինչ այժմ հավանության ամենից ցածր աստիճանը գրանցվել էր Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ՝ 34 տոկոս:

Հարցման տվայլները ցույց են տալիս, որ ԱՄՆ հավանության վարկանիշը 65 երկրներում նվազել է: Ամենաէական անկումը տեղի է ունեցել Պորտուգալիայում, Բելգիայում, Նորվեգիայում եւ Կանադայում: Հավանության աստիճանի 10 տոկոս աճ է նկատվել Լիբերիայում, Մակեդոնիայում, Իսրայելում եւ Բելառուսում:

Գերմանիայի հավանության աստիճանը 2016-ից անփոփոխ է մնացել՝ 41 տոկոս: Այն զբաղեցրել է ԱՄՆ տեղը՝ որպես ամենից բարձր վարկանիշ ունեցող համաշխարհային տերություն: Նրան հետեւում է Չինաստանը, որի վարկանիշը 31 տոկոս է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները