Աշխատակցուհիներ պատմել են ՄԱԿ-ում սեռական ոտնձգությունների մասին

19:23   19 Հունվար 2018    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Guardian»-ին ՄԱԿ-ի մի քանի տասնյակ աշխատակցուհիներ պատմել են կազմակերպությունում սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին։

Կանայք պատմել են, որ կազմակերպության ղեկավարությունն աչք է փակում տեղի ունեցողի վրա։ Նրանք հավելել են, որ այդ մասին հրապարակային պատմությունների պատճառով իրենք կարող են զրկվել աշխատանքից։

ՄԱԿ-ում մեկնաբանել են հրապարակումը՝ հայտարարելով, որ տեղյակ են խնդրի մասին։ Նշվում է, որ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջնահերթ ուշադրություն է դարձնում սեռական ոտնձգությունների դեմ պայքարին և պահպանում զրոյական հանդուրժողականության քաղաքականություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները