Իրանում կտրել են գողության համար դատապարտված բանտարկյալի ձեռքը

17:38   19 Հունվար 2018    348

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը:

Դատավճիռն ի կատար է ածվել Մեշհեդի բանտում, քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտ 900 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում: Այնուհետև տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Դատապարտյալը 34 տարեկան է: 2011 թվականին նրան ձերբակալել էին ոչխար, ոսկերչական իրեր և փոխադրամիջոցներ գողանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները