Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է. Փաշինյան (Լուսանկարներ)

18:13   19 Հունվար 2018    351

Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, թե իրենց մեղադրում են միայն թանկացումների դեմ պայքարելու մեջ։ «Միթե թանկացումները սոցիալական խնդիր են պարունակո՞ւմ։ Այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է ՀՀ քաղաքացիների էլ ավելի աղքատացում։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10-հազարանոց շղթաներով»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Մենք կոնկրետ խնդիր ենք դրել՝ լուծելու։ Հարկերը վերադարձնել 2018-ի հունվարին նախորդած մակարդակի։ Մեծ հաշվով մերը քաղաքական խնդիր է, մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձել ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքի վռճաան գործոն։ Պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ»։

Նրա խոսքով, «Ելք» դաշինքը իր պարտավորությունները չի մոռացել ոչ մի րոպե։ «Մենք քաղաքացիներից մի բան ենք ակնկալում՝ բռնել այն ձեռքը, որ պարզել ենք նրանց, Սերժ Սարգսյանի հուսահատության փոսից դուրս գալու համար»,- ասել է նա։

Նշենք, որ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը կանցնի Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, եւ կավարտվի Հյուսիսային պողոտայում։

Դաշինքի իրազեկման մեջ ասվում է, թե «համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։




Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները