Բելգիայի պետքարտուղարը մտահոգված է հարձակման կապակցությամբ

20:13   19 Հունվար 2018    358

Բելգիայի միգրացիոն քաղաքականության եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկեն մտահոգություն է հայտնել Բրյուսելի արվարձաններից մեկում ոստիկանների վրա ապօրինի ներգաղթյալների հարձակման կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր դաշնային ոստիկանության ներկայացուցիչ Պիտեր Դե Վելեն, հունվարի 19-ին Բրյուսելի արվարձաններից մեկի՝ Գրան Բիգարի, մոտակայքում գտնվող մերձճանապարհային ավտոկայանատեղում մոտ 40 աֆրիկացի անօրինական միգրանտ հարձակվել էր ոստիկանության աշխատակիցների վրա:

Մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել (անօրինական միգրացիայի կանխման ուղղութամբ) եւ ապօրինի միգրանտներին վերադարձնել իրենց երկրներ, հակառակ դեպքում մերձճանապարհային ավտոկայանատեղիները իսկական մարտի դաշտ կդառնան»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է Ֆրանկենը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները