Հայտնվել է Նյու Յորքում ռազմածովային ուղղաթիռի «դաժան» վայրէջքի տեսանյութը. VIDEO

21:06   19 Հունվար 2018    351

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուղղաթիռի վթարի տեսանյութը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ MH-60S Seahawk-ի անձնակազմը վերադառնալիս է եղել Նորֆոլքի ծովային բազայում թռիչքների զորավարժություններից: Զինվորներից մեկը արդեն բացել էր դռները եւ պատրաստվում էր վայրէջքին, սակայն օդաչուն չի կարողացել վայրէջք կատարել եւ ուղղաթիռը պոչով հարվածել բետոնե հիմքին։

Ընդգծվում է, որ հարթակը դատարկ է եղել, ուղղաթիռի ճանապարհին խոչընդոտներ չեն եղել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները