Թրամփը Մաթիսի հետ կառավարության աշխատանքի դադարեցումն է քննարկել

21:14   19 Հունվար 2018    344

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի եւ նրա տեղակալ Պատրիկ Շենահանի հետ քննարկել է կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Նախագահը նշել է, որ ինքը կշարունակի համոզել Կոնգրեսին պաշտպանական բյուջե ընդունել, որը կվերականգնի ԱՄՆ զինված ուժերին, պատրաստվածությունը՝ ավելացնելով մեր զինված ուժերի քանակությունը եւ կարդիականացնի մեր հնարավորությունները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նախագահը ընդգծել է նաեւ Կոնգրեսի դերը կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցմանը եւ անհրաժեշտությունը, որ Կոնգրեսի անդամները արագ անցնեն բյուջեի հաստատմանը, որպեսզի «մեր երկիրն ամբողությամբ պաշտպանված լինի»:

Ավելի վաղ Սպիտակ տան բյուջեի հարցով տնօրեն Միք Մալվեյնը հայտարարել էր, որ Սպիտակ տունը բյուջեի բացակայության պայմաններում պատրաստվում է դաշնային կառավարության «փակման» հեռանկարին: Դրա հնարավորությունը 50/50 է, ասել էր Մալվեյնին:

Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին ընդունել էր մեկ ամիս ժամկետով հերթական ժամանակավոր բյուջեն, սակայն Սենատում օրենքն ընդունելու հեռանկարները դեռեւս պարզ չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ   ԱՄՆ   Ջեյմս-Մաթիս   Պատրիկ-Շենահան  


Վերնագիրի այլ պիտակները