Մակրոն. ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ կտարվի առաջիկա շաբաթների ընթացքում

21:37   19 Հունվար 2018    393

Առաջիկա շաբաթների ընթացքում Լևանտում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ կտարվի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ТАСС"-ին, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Տուլոն քաղաքում, որտեղ գտնվում է երկրի ռազմածովային ուժերի գլխավոր բազան:

Նա խոսել է ընդհանուր տարածաշրջանի մասին, այդ թվում՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և մի շարք այլ պետությունների մասին:

«Այժմ դրան մասնակցող բոլոր երկրների կողմից գործադրված ջանքերի շնորհիվ արդեն գրեթե լիակատար հաղթանակ է տարվել ԴԱԻՇ խմբավորման նկատմամբ: Ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին կհասնենք տարածաշրջանում հաղթանակի»,- ասել է Մակրոնը՝ դիմելով ֆրանսիական զինված ուժերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները