ԱՄՆ-ում այս տարի կանխատեսվում է նավթի արդյունահանման «պայթյունային» աճ

22:52   19 Հունվար 2018    232

Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման «պայթյունային» աճ՝ եռամսյա առավելագույն ցուցանիշների վրա նավթի արժեքի հաստատման ֆոնին։

«Այս տարին խոստանում է ռեկորդային լինել ԱՄՆ-ի համար»,-ասվում է գործակալության ամենամսյա հաշվետվությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործակալությունը կարծում է, որ 2018 թվականը մեծ տատանողականություն կբերի նավթի համաշխարհային շուկային՝ աշխարհաքաղաքական անորոշության պատճառով։ Վենեսուելայում նավթի արդյունահանման ծավալների անկումը կփոխհատուցեն ԱՄՆ-ը, Կանադան և Բրազիլիան։

ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրներում նավթի արդյունահանման մակարդակի աճի կանխատեսումը գործակալությունը բարձրացրել է 100 հազար բարելով՝ հասցնելով օրական 1.7 մլն բարելի։ ԱՄՆ-ում արդյունահանման աճի կանխատեսումը բարձրացվել է 240 հազար բարելով՝ հասցվելով օրական 1.35 մլն բարելի։

Հունվարի 19-ի դրությամբ՝ Brent նավթի մարտի ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է 0,68 դոլարով (0,98%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 68.63 դոլարի։

WTI նավթի փետրվարի ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում էժանացել է 0,78 դոլարով (1,2%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,17 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նավթ  


Վերնագիրի այլ պիտակները