Իլհամ Ալիևը հաստատել է զինված ուժերի մասին նոր օրենքը

09:00   20 Հունվար 2018    485

Hayatsk.info-ն հայտնում է, որ ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Զինված ուժերի մասին» նոր օրենք մտցնելու հրամանը,– հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը։

«Ադրբեջանի զինված ուժերի մասին» նոր օրենքը փոխարինել է նախորդ նույնանուն իրավական ակտին, որը գործում էր 1991 թվականի հոկտեմբերից։

Նոր օրինագիծը բաղկացած է հինգ գլուխներից և 16 հոդվածներից։ Օրինագծում նշվում է, թե զինված ուժերի ինչպիսի միավորումներ կարող են երկրում ձևավորվել։

Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է այս օրենքի հետ համապատասխանեցնել գործադիր իշխանության կենտրոնական մարմինների նորմատիվ–իրավական ակտերը։ Այս գործընթացի հսկողությունը դրված է մինիստրների կաբինետի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները