Հռոմի պապը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

11:09   20 Հունվար 2018    344

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «euronews»-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու իր այցի ժամանակ կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ:

«Կոռուպցիա: Որքան շատ վատ բան է անում մեր լատինաամերիկացի ժողովուրդների և ժողովրդավարությունների համար այդ սոցիալական վիրուսը՝ ֆենոմեն, որը վարակում է ամեն ինչ՝ չքավորներին և մայր հողը դարձնելով ամենատուժածները»,- հայտարարել է Հռոմի պապը:

Ըստ նրա՝ այդ գործում հաջողության համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մեծ թափանցիկություն, նաև նրանց ցանկությունը և համաձայնությունը պայքարելու կոռուպցիայի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները