Պրահայի հանրահայտ Կառլով կամուրջը գտնվում է վատ վիճակում

11:31   20 Հունվար 2018    570

Պրահայի տարածքում Վլտավա գետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, ներառյալ՝ հանրահայտ Կառլով կամուրջը, գտնվում են վատ վիճակում։

Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են Հաղորդակցությունների տեխնիկական վարչության տվյալները, որոնք փոխանցվել են քաղաքային խորհրդին։

Ուրբաթ առավոտյան օգտագործման համար փակվել է Լիբենի կամուրջը, որը միացնում է քաղաքի կենտրոնը Պրահա-8 թաղամասի հետ։ Ըստ վարչության ներկայացուցիչների՝ կամուրջն արդեն երկար ժամանակ գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և ենթակա է լուրջ վերակառուցման։

Վերջերս փակվել էր նաև Նովե Բուտովիցե թաղամասում գտնվող կամուրջը։

Պրահայի տարածքում գետի և երկաթգծերի վրա գտնվող 700 կամուրջներից ու հետիոտնային անցումներից ավելի քան 100-ի վրա լուրջ ուշադրություն է հրավիրվել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ փլվեց Վլտավայի աջ ափը Կայսերական կղզու հետ միացնող բետոնե կամուրջը։ Կամրջի վրա այդ պահին գտնվող 4 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները