Թրամփը ուշ ժամկետներում հղիության արհեստական ընդհատման համազգային արգելքի մասին կոչ է արել

16:55   20 Հունվար 2018    196

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշ ժամկետներում հղիության արհեստական ընդհատման համազգային արգելքի մասին կոչ է արել:

«Միացյալ Նահանգները այսօր յոթ երկրներից մեկն է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին, որտեղ հղիության ուշ ժակետներում աբորտները թույլատրելի են», - Վաշինգթոնում աբորտի դեմ ցույցի մասնակիցների հետ տեսակապով ասել է Թրամփը:

«Սա սխալ է եւ այն պետք է փոխվի», - ասել է Թրամփը:

Նախագահը հորդորել է սենատին հաստատել եւ իրեն ստորագրելու համար փոխանցել ուշ ժամկետներում հղիության ընդհատման համազգային արգելքի մասին օրենքը: Նա նաեւ հայտարարել է, որ իր վարչակազմը բժշկական անձնակազմի կրոնական ազատության եւ կարծիքի ազատության օրենսդրական պաշտպանության մասին նախաձեռնություն է ներկայացրել` հղիության արհեստական ընդհատումից հրաժարվելու դեպքում:

Կյանքի համար ամենամյա երթին Վաշինգթոնում, ըստ կազմակերպիչների, ավելի քան 100 հազար մարդ է մասնակցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները