Ս. Արաբիան պատասխանել է Եմենի հուսիների հրթիռային հարձակմանը

18:02   20 Հունվար 2018    217

Սաուդյան Արաբիան հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ հերթական պատասխան բալիստիկ հարվածն են հասցրել Եմենի ապստամբ հուսիների ուղղությամբ, որոնք փորձել են հարձակվել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Նաջրան քաղաքի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հակաօդային պաշտպանության ուժերն արձանագրել են իրանամետ հուսիների ջոկատների կողմից բալիստիկ հրթիռի արձակում Եմենի Սաադայի նահանգի տարածքից դեպի թագավորության տարածք»,-նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էր Ռիադի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի Ալ Մալիքին:

Հրթիռը ուղղված է եղել Նաջրան քաղաքի բնակելի շրջանների դեմ, սակայն հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խփել եւ ոչնչացնել այն: Իր հերթին, գնդապետը միջադեպն անվանել է ագրեսիա եւ միջազգային իրավունքի խախտում: Al Masirah հուսիների հեռուստաալիքը, իր հերթին, տեղեկացրել է, որ հրթիռը, ենթադրաբար, նպատակաուղղված է եղել ռազմական ճամբարի դեմ եւ «հասել է իր նպատակին»:

Հունվարի 17-ին նույնպիսի միջադեպ տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ջիզան քաղաքի երկնքում, այն ժամանակ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը խփել էին ապստամբների կողմից արձակված հրթիռը:

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները պարբերաբար փորձում է հարձակվել Սաուդյան Արաբիայի տարածքի վրա՝ ի պատասխան 2014 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմում Եմենի իշխանություններին ցուցաբերվող Էր Ռիադի եւ արաբական կոալիցիայի աջակցությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները