Ղարաբաղից ծանր վիճակում հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ

18:29   20 Հունվար 2018    486

Օկուպացման տակ գտնվող Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող:

NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 20-ին, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նորակոչիկը գտնվում է Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հանգամանքները ճշտվում են:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը դեպքի առնչությամբ գրել է.

«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետեւանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ-ների ու իրավապաշտպանների ուշադրությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները