Մակրոն. Բրիտանիան կարող է հատուկ պայմաններով գործարք կնքել

18:46   20 Հունվար 2018    294

Մեծ Բրիտանիան կարող է հասնել Brexit-ի հարցով հատուկ պայմաններով առեւտրային համաձայնագրի կնքմանը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատասխանելով զրուցակցի հարցին՝ կարող է արդյոք Բրիտանիան Brexit-ի հարցով հատուկ գործարք կնքել, Ֆրանսիայի նախագահը պատասխանել է. «Այո, բայց այդ հատուկ ուղին պետք է համապատասխանի ընդհանուր շուկային եւ մեր համատեղ շահերին»:

Մակրոոնը նաեւ ընդգծել է, որ Լոնդոնի համար եվրոպական միասնական շուկային հասանելիությունը «կպահանջի ներդրում կատարել Եվրամիության բյուջեում», ինչպես նաեւ Եվրամիության չորս ազատությունների ընդունում, այդ թվում` Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ազատ տեղաշարժը, որի դեմ հանդես է գալիս Բրիտանիան:

Պաշտոնական բանակցությունները Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ այն պայմանների շուրջ, որով Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա, մեկնարկել է 2017 թվականի հունիսի 19-ին՝ այս հարցի շուրջ Միացյալ Թագավորությունում կայացած հանրաքվեի արդյունքում եվրոինտեգրման հակառակորդների 51․9 տոկոսով տարած հաղթանակից մեկ տարի անց։ Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները