Սիրիայում ռազմական գործողությունը կարող է ազդել Սիրիայի կոնգրեսի վրա

18:57   20 Հունվար 2018    224

Սիրիայում ցանկացած ցամաքային ռազմական գործողությունը կարող է ազդել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի վրա, որը նախատեսվում է հունվարի 29-30-ին անցկացնել Սոչիում:

Այս մասին լրագրողներին ասել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Անսարին՝ մեկնաբանելով Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ռազմական գործողությունների սկիզբը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցանկացած ցամքային գործողություն դրական կամ բացասական կերպով կարող է ազդել կոնգրեսի վրա», - ասել է նա: «Մենք հուսով ենք, որ Սիրիայի զինադադարի ռեժիմի երաշխավոր երկրները միջոցներ կձեռնարկեն այդ ազդեցությունը կանխելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա   Իրան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները