Հռոմի պապը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

19:06   20 Հունվար 2018    351

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Պերու կատարած այցի ժամանակ կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պերուի մայրաքաղաք Լիմայում գտնվող նախագահական պալատում ելույթ ունեցած Ֆրանցիսկոս Առաջինը նշել է, թե որքան ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում այդ երևույթը լատինաամերիկյան ժողովուրդների և այդ երկրներում ժողովրդավարության զարգացման վրա:

«Դա սոցիալական վիրուս է, ֆենոմեն, որը ախտահարում է ամեն ինչ և դրանից ամենից շատ տուժում են աղքատներն ու մայր հողը»,- ասել է Հռոմի պապը:

Ըստ նրա՝ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է հասնել հասարակության բոլոր շերտերի առավել մեծ թափանցիկության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները