Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ԶՈՒ-ին «պատանդ» են պահում

19:45   20 Հունվար 2018    208

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցման ֆոնին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները իրականում երկրի զինված ուժերին «պատանդ» են պահում Միացյալ Նահանգներում անվերահսկելի, անօրինական ներգաղթի հասնելու իրենց ցանկության պատճառով:

Այս մասին նա գրել է իր Twitter- ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դեմոկրատները պատանդ են պահում մեր զինված ուժերին անվերահսկելի անօրինական ներգաղթի հասնելու իրենց ցանկության պատճառով: Դա չի կարելի թույլ տալ»,-գրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխար   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները