Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ օդային զտիչը- VIDEO

21:13   20 Հունվար 2018    291

Չինաստանի հյուսիսարեւմտյան Սիան քաղաքում փորձարկման ռեժիմում հսկա օդային զտիչը գործարկվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զտիչը հարյուր մետր բարձրությամբ աշտարակի տեսքով է կառուցվել: Զտիչի հեղինակները պնդում են, որ իր չափերով այն աշխարհում չունի համարժեքը:

Համակարգը գործում է շուրջը կառուցված ջերմային կայանների հաշվին: Օդը ներս մտնելով՝ արեւի էներգիայի տաքացման շնորհիվ բարձրանում է աշտարակով եւ անցնում բազմաթիվ ֆիլտրերի միջով:

Ինչպես նշում է թերթը, Սիանը Չինաստանի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է:

Չինաստանի Գիտությունների Ակադեմիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրության ինստիտուտի տեսուչները եզրակացրել են, տեղադրումից մի քանի ամիս անց աշտարակը կարողացել է մաքրել ավելի քան տաս քառ/կմ տարածք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները