Իտալիայում դատարանը տուգանել է փոստին 28 հազար եվրոյով՝ հեռագիրն ուշացնելու համար

21:21   20 Հունվար 2018    201

Իտալիայում դատարանը տուգանել է երկրի փոստային ծառայությանը 28 հազար եվրոյով՝ հեռագիրը ժամանակին տեղ չհասցնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնում է սպառողների իտալական Confconsumatori ասոցացիան, հեռագրի ուշացման պատճառով կենտրոնական Պարմա նահանգի բնակչուհին աշխատանքի հնարավորություն է կորցրել։

Ինչպես հայտնել են կազմակերպությունում, իտալուհին դատարան է դիմել, երբ չի հասցրել մասնակցել մրցույթին այն բանից հետո, երբ հարցազրույցի հրավերով հեռագիրն իրեն է հասել չափազանց ուշացած։

Որպես փոխհատուցում նրան առաջարկվել է 28 եվրոյի չափով ստանդարտ դրույքաչափ, սակայն դա նրան չի բավարարել, և իտալուհին որոշել է դիմել փաստաբաններին։ Կինը հայցում նշել է սիրելի աշխատանքից զրկվելու և դրա հետևանքով ֆինանսական կորուստների մասին։

Դատարանը ոչ միայն ճանաչել է վնասը՝ կորցրած հնարավորության արդյունքում, այլև դրանով իսկ ստեղծել նախադեպ՝ ապագայում նման վեճերի կարգավորման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները