Ֆրանսիայում մահացել է հայտնի խոհարար եւ ռեստորանային ցանցի սեփականատեր Պոլ Բոկյուզը

22:21   20 Հունվար 2018    407

Հայտնի ֆրանսիացի խոհարար եւ ռեստորանային ցանցի սեփականատեր Պոլ Բոկյուզը մահացել է 91 տարեկան հասակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը: Խոհարարը մահացել է Կոլոն օ Մոն դ'Օր քաղաքում, որտեղ ծնվել է 1926 թվականին:

Բոկյուզը սերում էր խոհարարների տոհմական ընտանիքից, որոնք XVII դարից աշխատում էին այդ ոլորտում: Նա մանկությունից սկսել է սվորել խոհարական արհեստ:

1970-ական թվականներին նա դարձավ «նոր ֆրանսիական խոհանոցի» հիմնադիրներից մեկը, որն ավելի ցածր կալորիականություն ուներ, քան ավանդական ֆրանսիական գաստրոնոմիան:

80-ականներին Բոկյուզը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ ստեղծելով իր ռեստորանային ցանցը:

Բոկլյուզը տրյուֆելներով ապուրի հեղինակն է, որն անվանվել է այն ժամանկվա նախագահ Վալերի Ժիսկար Էստենի սկզբնատառերով՝ V.G.E: Այս ուտեստը մինչ այսօր առկա է Ելիսեյան պալատի ճաշացանկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները