Բեռլինը կողմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն

22:56   20 Հունվար 2018    359

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Գերմանիան ակտիվորեն հանդես է գալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին:

Այսպիսով, Բեռլինը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում Թեհրանի ապակայունացնող դերակատարման շուրջ, մասնավորապես՝ Եմենում ապստամբներին աջակցության, սիրիական հակամարտությանը և«Հեզբոլլահ» շիա խմբավորման գործողություններին Թեհրանի մասնակցության հարցով:

Հավելյալ պատժամիջոցների սահմանմամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ազդակ են ուղարկում ԱՄՆ-ին առ այն, որ անմասն չեն մնա իրանական ռեժիմի քննադատության գործում, որով մշտապես հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միևնույն ժամանակ Բեռլինը փորձում է ետ պահել ԱՄՆ-ին Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չեղարկելուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները