Ս.Արաբիայի ՊՆ պատվիրակությունը շարունակում է իր այցը Ադրբեջան- Լուսանկարներ

13:31   08 Փետրվար 2018    867

Սաուդյան Արաբիայի թագավորության պաշտպանության նախարարության պատվիրակությունը շարունակում է իր այցը Ադրբեջան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցելության ժամանակ գեներալ-մայոր Ալի բին Իբրահիմ Ֆեվեզի գլխավորած պատվիրակությունը այցելեց Պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչություն, Զինված ուժերի ռազմական ակադեմիա, Ուսումնական եւ կրթական կենտրոն, Գլխավոր կլինիկական հոսպիտալ, N զորամաս եւ ռազմական պատմության թանգարան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմական ոլորտներում համագործակցության ընդլայնման, փոխադարձ ծրագրերի իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Ս.Արաբիա   Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները