Լրատվամիջոցները տեղեկացել են Սորոսի 138 հազար դոլարի նոր ներդրման մասին

11:46   12 Փետրվար 2018    432

Միլիարդատեր Ջորջ Սորոսն իր Open Society Foundations հիմնադրամից կրկին ֆինանսավորել է Brexit-ի դեմ արշավը:

The Telegraph-ի աղբյուրների տեղեկություններով՝ բիզնեսմենը արշավի հաշվին փոխանցել է մինչեւ 138 հազար դոլար:

Միլիարդատերը եւ նրա հիմնադրամը նվիրատվության մասին պաշտոնապես կհայտնեն երկուշաբթի՝ փետրվարի 12-ին: Սորոսը փետրվարի 8-ին Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության կողմնակիցների արշավին՝ Best for Britain-ին, հատկացրել է 400 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 557 հազար դոլար):

«Ես հաճույքով կպայքարեմ նրանց դեմ, ովքեր փորձել են օգտագործել զրպարտանքը, այլ ոչ թե փաստերը, պաշտպանելով իրենց կործանարար գաղափարները»,- ասել է Ջորջ Սորոսը:

Best for Britain-ի ակտիվիստները ծրագրում են փետրվարին արշավ գործարկել, որի նպատակն է լինելու Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը: Նրանք հույս ունեն, որ դրա արդյունքներով երկիրը կորոշի միությունից դուրս չգալ: Դրանից բացի, Best for Britain-ը մտադիր է խորհրդարանի անդամներին համոզել քվեարկել ԵՄ-ից դուրս գալու պայմանների դեմ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին որոշումն ընդունել է 2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Երկիրը պետք է միությունից դուրս գա մինչեւ 2019-ի մարտի 29-ը: Լոնդոնը չի մնա եվրոպական միացյալ շուկայի անդամ, ինչպես նաեւ դուրս կգա Մաքսային միությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները