Վստահ չեմ, որ ՀՀԿ-ը կներկայանա արտահերթին. Փաշինյան

12:36   12 Փետրվար 2018    633

Հայաստանի ԱԺ վերջին նիստերը ցույց տվեցին՝ լիազորությունների գերկենտորանցում է տեղի ունենում վարչապետի շուրջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Սա ըստ էության շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար և լրջորեն մտահոգում է մեզ», - նշեց Փաշինյանը։

Խոսելով այս ուրբաթ «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք վստահ չեն՝ ՀՀԿ-ն քվորում կապահովի։

«Վստահ չեմ, որ Հանրապետական խմբակցությունը կներկայանա այդ արտահերթին, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա, փաստորեն, այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է», - նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կգումարվի արտահերթ նիստ՝ թանկացումների թեմայ

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները