Եվրահանձնակատարը հայտարարել է ԵՄ-ում բանկային գաղտնիքի վերացման մասին

14:37   12 Փետրվար 2018    346

Եվրոպայում այլեւս որեւէ բանկային գաղտնիք չկա. ցանկացած՝ օրինակ, Շվեյցարիայում բացված հաշվի մասին անմիջապես հայտնի է դառնում հարկային մարմիններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Եվրամիության տնտեսության եւ ֆինանսների հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին:

«Եվրոպայում վերջ է դրվել բանկային գաղտնիքներին: Եթե որեւէ մեկը Շվեյցարիայում հաշիվ ունի, տեղեկատվության ավտոմատ փոխանակում է տեղի ունենաում, այսինքն, մենք անմիջապես իմանում ենք դրա մասին»,- France2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնակատարը:

Նա նաեւ հիշեցրել է, որ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերը, ի լրումն Շվեյցարիայի, ստորագրվել են նաեւ Լիխտենշտեյնի, Սան Մարինոյի, Անդորայի եւ Մոնակոյի հետ: Եվրամիության տնտեսության եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) ավելի վաղ հաստատել էր ԵՄ հարկատուների եկամուտների ցանկը ընդլայնելու որոշումը, ըստ որի Միության երկրների հարկային մարմինները պետք է սկսեն տեղեկատվություն փոխանակել ոչ ուշ, քան 2017 թվականի երկրորդ կեսից սկսած:

Հարկային ծառայությունների կողմից տեղեկատվության ավտոմատ փոխանակման ենթակա են տոկոսադրույքները, շահաբաժինները, ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաեւ հաշիվների վրա մնացորդների վերաբերյալ տեղեկատվությունը:

Փետրվար ամսվա սկզբին Եվրամիության ֆինանսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին հայտարարել էր, որ չնայած եվրոպական երկրների բացակայությանը տարվա սկզբին Եվրամիության կողմից հաստատված հարկային գոտիների «սեւ ցուցակում», Եվրոպայի հարկային վարչարարության ոլորտում դեռեւս «սեւ խոռոչներ» են մնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները