ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել. Բուլղարիայի նախագահ

15:57   12 Փետրվար 2018    380

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

«Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի աջակցությամբ»,- հայտարարեց Բուլղարիայի նախագահը:

Նա միաժամանակ ընդգծեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ակտիվ երկխոսության կարեւորությունը: «Երկխոսությունը պետք է ավելի փոքր աստիճանով հիմնված լինի զգացմունքների եւ ավելի մեծ աստիճանով իմաստնության վրա»,- նշեց Ռադեւը՝ հավելելով, որ Բուլղարիան, որպես ԵՄ նախագահող երկիր, կնպաստի այս դիրքորոշման իրականացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները