«Հայերը ոչնչացնում են Ղարաբաղում մզկիթները» - Մուբարիզ Գուրբանլի

17:29   12 Փետրվար 2018    512

Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին փետրվարի 12-ին հանդիպել է՝ Սուրբ Մայր Աթոռի արտաքին երկրների հետ հարաբերությունների քարտուղար Պաուլ Ռիչարդ Գալագերի գլխավորած պատվիրակությունը:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, պետական կոմիտեի նախագահը նշեց, որ մեր ժողովուրդը հայերի հետ որեւէ էթնիկ-կրոնական խնդիր չունի: Չնայած այս հակամարտությանը, հայկական եկեղեցին պահպանվեց Բաքվի կենտրոնում: Պետական կոմիտեի նախագահը նշել է, որ ցավոք, հայկական կողմը օկուպացված տարածքներում, ոչնչացրել է մեր մշակութային հուշարձանները, այդ թվում նաեւ մեր մզկիթները այս հանդուրժողականության դիմաց:

Սուրբ Մայր Աթոռի արտաքին երկրների հետ հարաբերությունների քարտուղար Պաուլ Ռիչարդ Գալագերն ընդգծել է, որ Մայր Աթոռը տեղյակ է Ադրբեջանի օրինակելի հանդուրժողականության մասին: Նրա խոսքերով, այդ մոդելը իր այցի ընթացքում տեսանելի վկա էր: Հյուրը բարձր գնահատեց վերջին 20 տարիների ընթացքում պետության հոգածությունը կաթոլիկ համայնքի համար եւ պայմանները, որոնք ստեղծվել են մարդկանց հոգեւոր կարիքները հոգալու համար:

Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների պահպանման եւ զարգացման կարեւորությունը: Վերջում հյուրերին ներկայացվեցին Պետական կոմիտեի անգլերեն լեզվով հրատարակված երկրում կրոնական հանդուրժողականության եւ հայկական վանդալիզմի վերաբերյալ գրքերը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Մուբարիզ-Գուրբանլի    


Վերնագիրի այլ պիտակները