Մեկ ամսում ՌԴ-ից դուրս է բերվել ավելի քան 7 մլրդ դոլար

18:55   12 Փետրվար 2018    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Interfax»-ին, հունվարի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի արտահոսքն ավելի քան կրկնակի գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (3.1 մլրդ դոլար)։

2018 թվականի հունվարին Ռուսաստանից մասնավոր ոլորտի կողմից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 7.1 մլրդ դոլար։

ԿԲ-ն կապիտալի արտահոսքի դինամիկան բացատրում է բանկերի և այլ ոլորտների օտարերկրյա ակտիվների աճով։

2017 թվականի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքն աճել է 1.5 անգամ և հասել 31.3 մլրդ դոլարի։ ԿԲ-ն ակնկալում է, որ 2018 թվականի արդյունքներով երկրից կապիտալի արտահոսքը կկազմի 16 մլրդ դոլարից ոչ ավելի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները